Նաղդալյան. «Կոնտեքստից պոկում են մի հատ նախադասություն ու սկսում են այդ նախադասության վրա բան կառուցել». «Ժողովուրդ»
ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը «Ժողովուրդ»-ի հետ զրուցում մեկնաբանելով ազատագրված տարածքները հանձնելու մասին իր սկանդալային հայտարարությունը, պնդել է, որ լրատվամիջոցներն աղավաղել են իր խոսքը:
«Շատ պարզ ապատեղեկատվություն է, որը շատ հաճախ օգտագործվում է մեր լրատվական դաշտում: Տեսանյութը որը որ տեղադրված է, շատ մարդկանց հետ խոսել եմ կամ հարցրել եմ՝ նայե՞լ ես տեսանյութը, լսե՞լ ես՝ ես ինչ եմ ասել, լսել ես՝ ինչի մասին է: Կոնտեքստից պոկում են մի հատ նախադասություն ու սկսում են այդ նախադասության վրա բան կառուցել: Սա պարզ աղավաղում է, որը տեղի է ունեցել տվյալ դեպքում»:
Հարցին՝ իրավիճակը շտկելու նպատակով ի՞նչ քայլեր եք պատրաստվում անել, Նաղդալյանը պատասխանել է. «Քանի որ լրատվական դաշտում բավականին լուրջ ապատեղեկատվություն կա, պատրաստ եմ լրագրողներին հրավիրել ինձ մոտ՝ մամուլիս ասուլիսի և բազմակողմանի պատասխանել բոլոր հարցերին: Որ բոլորդ տեսնեք և համոզվեք, որ այդ ամենի մեջ բացարձակապես որևէ հիմք չկա»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան