Միքայել Մելքումյան. «ԲՀԿ-ին կեղծ ընդդիմություն անվանողները թոշակառուներ են». «Իրավունք»
Թեև մեկ տարի կա մինչև խորհրդարանական ընտրությունները, սակայն նախընտրական մրցավազքն արդեն սկսվել է: Թեժ պայքար է ընթանում ընդդիմադիր քաղաքական ուժերի միջև իրական ընդդիմության տիտղոսը նվաճելու համար: Սուտ ու կեղծ ընդդիմադիր քաղաքական ուժի մասին խոսող ընդդիմադիրները թե՛ բացահայտ, թե՛ ներքին զրույցներում ակնարկում են ԲՀԿ-ին:
«Իրավունքի» հետ զրույցում ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանն ասել է, որ ինքն էլ կարող է ասել, թե նման ակնարկներ անողները որտեղից են թոշակ ստանում: «Եթե նրանք մեզ կեղծ ընդդիմություն են անվանում, ես նրանց էլ կանվանեմ թոշակառուներ»,- ասաց օրենսդիրի անդամը:
Ինչ վերաբերում է ընդդիմադիրների պայքարին, այն ըստ օրենսդիր մարմնի անդամի, միշտ եղել է: Պարզապես, պայքարը սրվում է կարևոր հարցերի քննարկման ժամանակ: «Անհեթեթություն են համարում, որ ընդդիմադիր ուժերը տեղ գրավելու համար՝ առաջին, երկրորդ ,երրորդ, կարծես պրեմիեր լիգայում են խաղում, թե որտեղ, միմյանց պայմաններ թելադրեն: Ժողովուրդն է որոշում ՝ ով է իսկական ընդդիմություն: Աշխարհն արագ է փոխվում, ընդդիմության, իշխանության, քննադատության որակն էլ պետք է փոխվի: Իսկ ով է ասել, որ ընդդիմությունը փողոցում «ռեժիմ հեռացիր» գոռացողն է: Հարցն այն է, թե դու ինչ կարող ես առաջարկել»,- եզրափակել է Մելքումյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան