Լավրով. Հալեպում հնարավոր է առաջիկա ժամերին հրադադար հաստատվի
Սիրիայի Հալեպ քաղաքում հրադադարի ռեժիմ կարող է սահմանվել առաջիկա ժամերին։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Սիրիայի հարցով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ստեֆան դե Միստուրայի հետ բանակցություններից հետո:
«Այժմ ավարտվում է Հալեպում հրադադարի մասին ռուս և ամերիկացի զինվորականների միջև հայտարարության համաձայնեցումը։ Հույս ունեմ, որ ամենամոտ ժամանակում, նույնիսկ առաջիկա ժամերին, կհայտարարվի այդ որոշումը»,- ասել է նա։
Ս.Լավրովը նաև նշել է, որ երկու երկրի զինվորականների ջանքերի շնորհիվ այս օրերին հրադադար է սահմանվել Լաթաքիայում և արևելյան Հուտայում:
«Մեր, ամերիկացիների, ՄԱԿ-ի ընդհանուր նպատակն է, որպեսզի երկարաձգվի այդ ռեժիմը և դառնա անժամկետ»,- ասել է ՌԴ արտգործնախարարը:
Նշենք, որ արդեն մի քանի օր է Հալեպի բազմաթիվ շրջաններ, այդ թվում նաև հայաբնակ, ահաբեկչական խմբավորումների կողմից դարձել են հրթիռակոծությունների թիրախ: Կան տասնյակ զոհեր, հարյուրավոր վիրավորներ:
Հալեպի «Գանձասար» թերթի ֆեյսբուքյան էջում գրված է, որ քաղաքում տիրով վիճակից ելնելով, Հալեպի կրթական օջախների տնօրենները որոշել են հետաձգել նախակրթականների, միջնակարգ և երկրորդական բոլոր վարժարաններում այս շաբաթվա քննությունները:
Հարակից հրապարակումներ`
- Հալեպում ռմբակոծությունից զոհվածների թիվն աճել է
- Հալեպի հիվանդանոցի վրա հրթիռակոծության հետևանքով 10 մարդ է զոհվել
- Հալեպը ծանր վիճակում է
- Լավրովն ու Քերրին կոչ են արել Սիրիայում հակամարտող կողմերին պահպանել զինադադարը
- Հալեպում հրթիռակոծության հետևանքով հայեր են վիրավորվել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան