«Անմիջապես երեկ մենք մի նոր զոհ գտանք իրենցից». Արծրուն Հովհաննիսյան
Հիմա ավելի, քան երբևէ Ադրբեջանը արգելափակել է իր տեղեկատվական հոսքերը, հետևաբար հիմա շատ դժվար է իմանալ, թե վերջին ռազմական գործողությունների հետևանքով որքան զոհ է ունեցել ադրբեջանական կողմը: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«Անմիջապես երեկ մենք մի նոր զոհ գտանք իրենցից: Այսքան վերահսկողության տակ որ մենք շաբաթը մեկ մեկին-երկուսին գտնում ենք սոցցանցերում, պատահական ինչ-որ մեկի նկարների տակ քոմենթներից, հետո փորձում հետքերով գնալ, բավականին բարդ աշխատանք է կատարվում: Հստակ թիվ ասել այս պահին շատ դժվար է: Մի բան էլ իմացեք` ի վերջո նրանց զորքերն էլ են բերված մարտական բարձր աստիճանի ու տեղակայված համապատասխան վայրերում ու առօրյա շփումներից էլ, որ ունեին իրենց ընտանիքների հետ, հիմա զրկված են, հետևաբար այդ թվերը ստանալը հնարավոր չէ», -ասաց Հովհաննիսյանը` պատասխանելով հարցին, թե որքա՞ն են կազմում հակառակորդի կորուստները, քանի որ նախկինում հայկական կողմը նշում էր հակառակորդի հազարավոր զոհերի մասին:
ՊՆ խոսնակի խոսքով, երբ խաղաղություն հաստատվի, հնարավոր կլինի պարզել ադրբեջանական կողմի կորուստների թիվը:
«Չեմ կարծում, որ այդ թվերը մեզ կզարմացնեն, որովհետև մեր ընդհանուր կանխատեսումները իրենց գործողությունների բնույթից, շատ մոտ թվեր են իրենց զոհերին. Պաշտպանության բանակը հայտնեց երկու հազար զոհի մասին, միգուցե դրանք բոլորը անմիջապես ռազմաճակատում զոհվածները չեն, բայց դրանցում շատ մեծ է ծանր վիրավորների թիվը, հատկապես՝ հրետանային կրակից: Մենք ասում էինք, որ մեր հրետանին շատ փայլուն գործողություն է կատարել», -ներկայացրեց Հովհաննիսյանը:
Հարակից հրապարակումներ`
- Ոչ ոք չի կարող ասել, թե որքան տարածք է կորցրել հայկական կողմը. ՊՆ խոսնակ
- Ամեն ինչ չէ, որ դուք պետք է իմանաք. Արծրուն Հովհաննիսյանը` լրագրողներին
- 14 ԱԹՍ ենք խոցել, նշանակում է գիտենք դրա դեմ պայքարի ձևերը, միջոցները. Արծրուն Հովհաննիսյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան