Հրայր Թովմասյանին դատի են տվել. «Հրապարակ»
«Իրավունքի Եվրոպա միավորում» և «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպությունները հայց են ներկայացրել ընդդեմ Ընտրական օրենսգրքի հեղինակ, ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանի։ Այս մասին գրել է «Հրապարակ»-ը:
Թերթի փոխանցմամբ՝ ՀԿ-ների ներկայացուցիչները կարծում են, որ Հրայր Թովմասյանն արատավորել է իրենց գործարար համբավը, քանի որ Ընտրական օրենսգրքի շուրջ «4+4+4» ֆորմատով քննարկումների ժամանակ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հասցեին արել է հետևյալ արտահայտությունը․ «Ես կարծում եմ, որ դիտորդական կազմակերպություններում դեմագոգ, կիսագրագետ, անգրագետ են, դրսից սնվող»:
«Իրավունքի Եվրոպա միավորում» կազմակերպության նախագահ, փաստաբան Լուսինե Հակոբյանը հայտնել է, որ Հրայր Թովմասյանից պահանջվում է, նախ՝ հրապարակային ներողություն, երկրորդը՝ մեկ միլիոն դրամ փոխհատուցում։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան