Ծնողները հինգ ամսական երեխային թողել են մեքենայի մեջ միայնակ
Մոսկվայում արտառոց դեպք է տեղի ունեցել. Ծնողները հինգ ամսական երեխային միայնակ թողել են մեքենայի սրահում, չօդափոխվող տարածքում: Երեխայի աղեկտուր լացի ձայնը լսել են մեքենաների տարհանման ծառայության աշխատակիցները, որոնք այդ պահին փորձել են արգելված վայրում կայանելու համար մեկ այլ մեքենա հեռացնել,- փոխանցում է «Интерфакс»-ը:
Աշխատակիցները շտապօգնություն են կանչել: Ոստիկանությունից լրատվամիջոցին հայտնել են, որ երեխայի ծնողներին կարողացել են հայտնաբերելդրանից մեկ ժամ անց միայն:
«Մենք գնացել էինք հաց ուտելու, իսկ մեքենայում միացրած էինք թողել բջջային հեռախոսը»,- բացատրել է հայրը:
Ոստիկանության ծառայողները նկատել են, որ հեռախոսն ամբողջովին անջատված է եղել: Ծնողների նկատմամբ կկազմվի արձանագրություն` վարչական խախտում կատարելու համար:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան