Ռոնալդուն պատրաստ է վերադառնալ խաղադաշտ
«Ռեալի» հարձակվող Քարիմ Բենզեման չի մասնակցի «Մանչեսթեր Սիթիի» հետ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի պատասխան հանդիպմանը: Այս մասին հայտնում է ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը՝ հենվելով մադրիդյան թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի խոսքերի վրա: Ֆրանսիացի հարձակվողը վնասվածք է ստացել Մանչեսթերում կայացած առաջին խաղում (0:0) և չի հասցրել վերականգնվել: Ավելի վաղ արդեն հաղորդվել է, որ ֆուտբոլիստը կարող է բաց թողնել մրցաշրջանի մնացած մասը, սակայն այնուհետև Զիդանը հայտարարել է, որ կարող է առաջիկա հանդիպումներում հույսեր կապել նրա հետ:
Զիդանը նշել է նաև, որ «Սիթիի» հետ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին հանդիպումը և «Ռեալ Սոսյեդադի» հետ Իսպանիայի առաջնության խաղը բաց թողած Քրիշտիանու Ռոնալդուն պատրաստ է վերադառնալ խաղադաշտ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան