Գալուստ Սահակյան. Ազատ խոսքը մեզանում նախընտրելի է
Կարող ենք արձանագրել, որ ազատ խոսքը մեզանում նախընտրելի է և գնահատելի, հնչուն և ուսանելի: Նման կարծիք է հայտնել ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը Մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ հղած շնորհավորական ուղերձում:
«Ազատությունն ամբողջովին ապահովագրված չէ թե՛ թեժ կետերում, թե՛ անգամ ամենաժողովրդավարական ու ամենաքաղաքակիրթ ընկալվող հասարակություններում, ինչի ականատեսն ու արձանագրողն առաջինը հենց լրագրողներն են` հասարակության տեղեկացվածությունն ու ազատ խոսքի իրավունքը երբեմն ապահովելով նաև իրենց ազատության և, ցավոք, նաև կյանքի գնով»,-ասված է ԱԺ նախագահի ուղերձում:
Գ. Սահակյանը նշել է, որ այս տարի Հայաստանի անկախության 25-ամյակի հետ լրանում է նաև հայկական ազատ մամուլի պատմության քառորդ դարը, թեպետ որոշ լրատվամիջոցներ նույնիսկ ավելի տարիքով են, քան Հայաստանի անկախությունը:
«Նրանք բոլորն էլ մեր երկրի ժամանակակից պատմության տարեգիրներն են, որոնք, անկախ հնչող գնահատականներից, ազատ են իրենց մտածելակերպում և գործելակերպում, ազատ են իրենց ընտրության մեջ, և ազատության տարբեր ըմբռնումներով հանդերձ` միասնական ըմբռնում ունեն հայրենիքի ու պետականության կարևորության մասին: Այդպես էր արցախյան պատերազմի առաջին իսկ օրերին և ողջ ընթացքում, այդպես է ապրիլյան մերօրյա պատերազմի առաջին իսկ օրից»,-ասված է խոչհդարանի խոսնակի ուղերձում:
Գ. Սահակյանը զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին մաղթել է խաղաղություն, լավատեսություն, բարեկեցություն և ամենայն բարիք:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան