Ադրբեջանը հիմա զոհի դերում լինելու մարտավարություն է ընտրել. փորձագետ
«Ապրիլի առաջին չորս օրերի ընթացքում բոլորը շատ լավ աշխատեցին, նույնիսկ ֆեյսբուքում «շեյրից թույլ» մարդիկ, ովքեր ինչ տեսնում տարածում են, իրենց զուսպ պահեցին»,-լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը՝ նշելով, որ այլ շրջան սկսվեց լարվածության փոքր-ինչ թուլանալուց հետո:
Նա այստեղ մի քանի սխալ առանձնացրեց. «Մեր տեղեկատվական դաշտում ահռելի քանակի «չլրատվամիջոցներ» կան, կայքեր, որոնք լրատվամիջոցների անուններ ունեն՝ հրատապ, թարմ, վերջին լուրեր, բայց դրանք իրականում հարթակներ են, որոնք պատրաստվում են գովազդ ներկայացնելու համար, բայց միջին հայ մտավորականը չի տարբերում նման կայքերը լրատվամիջոցներից: Կարևոր է, որ մարդիկ սկսեն դրանք տարբերակել, քանի որ անգամ դա երևում է՝ նման կայքերը «քաղքենու սերվանտի» տեսք ունեն՝ ամբողջությամբ գովազդ է, միայն մեջտեղը մի հատ փոքր նորություն»:
Մյուս խնդիրն, ըստ մասնագետի, բանակի քիչ տեղեկատվություն տալու մեջ է. «Նույնիսկ այն, որ ոչինչ չի կատարվում, դա էլ է տեղեկատվություն մարդկանց համար: Խնդիր է նաև այն, որ մենք արտասահմանյան մամուլի հետ աշխատում ենք շատ իմպուլսիվ, հիմա փաստացի պատերազմի օրերից հետո դեպի դուրս հոսքեր շատ քիչ են լինում, մեզ մոտ այդ դրվածքը չկա դրսի լրագրողների հետ աշխատելու, մինչև վատ բան չի լինում, այդ աշխատանքը չի շարունակվում»:
Ինչ վերաբերում է Ադրբեջանին՝ Սամվել Մարտիրոսյանն ասաց, որ նրանք հիմա զոհի դերում լինելու մարտավարությունն են ընտրել:
«Եթե առաջին օրը բացահայտ լռություն պահպանեցին, հետո սկսեցին խոսել հաղթանակի և առաջխաղացման մասին, ապա վերջին օրերին զոհի կերպար են ձևավորել: Այսօր գիծը տանում են այն ուղղությամբ, թե հայերը ագրեսոր են: Իհարկե, բավականին ﬔղմ են անում դա, քանի որ չեն կարող ողջ պատկերը ներկայացնել, որովհետև տարիներ շարունակ ասել են, թե հայկական բանակը ﬕայն փախչել գիտի, ռուսների շնորհիվ է, որ կարողանում են առաջ գնալ»,-ասաց տեղեկատվական անվտանգության փորձագետը՝ նշելով, որ նրանք թաքցնումմ են իրենց կորուստների մասին տեղեկատվությունը՝ ներքին լսարանի խուճապը չամրապնդելու համար:
Նա նաև հավելեց, որ այսօր Ադրբեջանը ներքին շուկայում բացահայտ հակահայկական քարոզչություն է տանում և անգամ իրենց պետական համալսարանի կողﬕց տեսանյութ են պատրաստել, որտեղ ﬕ խումբ ուսանողներ հակահայական թեզեր են արտասանում Հայաստանի և հայերի` որպես էթնոսի դեմ:
Հարակից հրապարակումներ`
- Միայն բանակը չի կարող լինել թելադրողը՝ ինչը կարելի է հրապարակել ինչը ոչ. Սամվել Մարտիրոսյան
- Քաղաքացիական լրագրության տեսանկյունից Հայաստանը գնահատվում է որպես ազատ երկիր. Ս. Մարտիրոսյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան