Սոչիի ավիաղետից 10 տարի է անցել
2006 թվականի մայիսի 3-ին՝ Երևանի ժամանակով գիշերը 3:15 րոպեին Երևան-Սոչի 967 չվերթն իրականացնող «Արմավիա»ավիաընկերության Ա-320 տիպի օդանավը Սոչի քաղաքի օդանավակայանից 5կմ հեռավորության վրա աղետի է ենթարկվել` ընկնելով Սև ծովը:
Օդանավում եղել են 105 ուղևորներ. 67 տդամարդ, 36 կին, 6 երեխա: 105-ից 77-ը ՀՀ քաղաքացիներ էին, 26-ը` ՌԴ, 1-ական էլ` Ուկրաինայի և Վրաստանի քաղաքացիներ: Անձնակազմը բաղկացած էր 8 հոգուց (հրամանատար` Գրիգորի Գրիգորյան, երկրորդ օդաչու` Արման Դավթյան, ինժեներատեխնիկական կազմ` Նիկոլայ Խաչատրյան, բորտ-ուղեկցորդներ` Մարինա Հասրաթյան, Լուսինե Գևորգյան, Անաիդա Աբելյան, Ռոստիսլավ Շելեմետև, Արմեն Հարությունյան):
Նրանք բոլորն էլ զոհվել են:
Որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում մայիսի 3-5-ը հաջողվեց գտնել 51 մարմին, որոնցից 47-ին մինչև ամսի 7-ը կարողացան ճանաչել: Աշխատանքներին մասնակցում էր ավելի քան 750 մարդ, 50-ից ավել տեխնիկա:
Տվյալների վերծանման հիման վրա հայտարարեց Միացյալ ավիացիոն կոմիտեն հայտարարեց.
-Ինքնաթիռն օդում չի կործանվել:
-Մինչև ջրային մակերեսի հետ բախումը շարժիչներն աշխատել են:
-Վառելիքը բավարար էր՝ թռիչքն ավարտին հասցնելու համար:
-Թռիչքի վերջին րոպեի ընթացքում ավտոպիլոտն անջատված է եղել:
Համաձայն Միջազգային ավիացիոն կոմիտեի հրապարակած արդյունքների, երկրորդ պտույտի համար բարձրություն հավաքելիս օդաչուն կորցրել է կողմնորոշումը, ինչի հետևանքով ինքնաթիռը սկսել է ընկնել:
«Երկրի մոտեցման զգուշացման համակարգի ազդանշանին արձագանքը անձնակազմի կողմից եղել է չկոորդինացված և անբավարար՝ ինքնաթիռն իջեցումից դուրս բերելու համար: Շարժիչների ու համակարգերի խափանում չի եղել, ինքնաթիռը հարկ եղածի պես արձագանքել է ինչպես ավտոպիլոտի հրամաններին, այնպես էլ անձնակազմի ղեկավարող գործողություններին: Վառելիքը բավարար էր՝ չվերթը բարեհաջող ավատելու համար»,-նշել են ՄԱԿ-ի մասնագետները:
Նրանց հետ չհամաձայնեց ավիաընկերության սեփականատերը:
Հայաստանի գլխավոր դատախազությունում դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ, որը հետագայում կարճվեց` մեղավոր անձի մահվան պատճառով:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան