Վիգեն Հակոբյան. Ներքաղաքական դաշտում անկախատեսելիության որոշակի էլեմենտներ կան
Հայաստանում սկսած հենց 1988 թվականից, միշտ էլ ներքաղաքական զարգացումների, իշխանության ձևավորման տարբեր կոնֆիգուրացիաների վրա էական ազդեցություն է ունեցել արցախյան գործոնը,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց վերլուծաբան, քաղաքական տեխնոլոգ Վիգեն Հակոբյանը:
«Կապված նրանից, թե ռազմաքաղաքական առումով ինչ փոփոխություններ կլինեն մոտակա ժամանակաշրջանում, ինչպես կազդի բանակցային գործընթացի վրա, հենց դրանից էլ կախված է լինելու, թե ղարաբաղյան գործոնն ինչքանով կազդի ապագա ներքաղաքական զարգացումների, խորրդարանական ընտրությունների վրա: Այս առումով որոշակի անորոշություններ կան»,- նշեց նա:
Խոսելով Վարդան Օսկանյանի նախաձեռնությամբ ստեղծելիք «Համախմբում» կուսակցության մասին, քաղտեխնոլոգն ասաց, որ այն կարող է քաղաքական պայքարում որոշակի նուանսներ մտցնել:
«Բնական է, որ բոլորն էլ, հաշվի առնելով, թե ովքեր են կուսակցության հիմնադիրները, կարող են կասկածել, որ կա նաև երկրորդ նախագահի ներկայությունը: Առայժմ պասիվ է այդ ներկայությունը, սակայն, հաշի առնելով նրա թե քաղաքական, թե լրատվական ռեսուրսների բավականին ակտիվությունը, չի կարելի բացառել, որ, այնուամեյանիվ, երկրորդ նախագահը որևէ կերպ չի մասնակցի այդ պրոցեսներին»,- ասաց Վ.Հակոբյանը:
Նա նաև նշեց, որ ապրիլի սկզբի պատերազմական գործողություններից հետո, այնուամենայնիվ, ներքաղաքական դաշտում անկախատեսելիության որոշակի էլեմնետներ կան, ի տարբերություն նախքան այդ: Վերլուծաբանի խոսքով, պետք է հաշի առնել նաև այն գործոնը, որ դրանից հետո նաև հասարակության մի զգալի հատված հիասթափվել է Ռուսաստանի քաղաքականությունից:
«Պատերամզը որոշակիորեն փոխեց հասարակության տրամադրություններն աշխարհաքաղաքական վեկտորների առումով: Միանշանակ ասել, որ հասարակությունն իր անվտանգության երաշխիքները կապում է միայն մեկ աշխարհաքաղաքական կենտրոնի հետ, այդպես չէ»,- ասաց Վիգեն Հակոբյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան