Օբամեյանգ. «Չեմպիոնների լիգայի իսպանական եզրափակչում կհաղթի «Ատլետիկոն»
Դորտմունդյան «Բորուսիայի» հարձակվող Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը կարծիք է հայտնել, որ Չեմպիոնների լիգայի եզրափակչում կհանդիպեն մադրիդյան «Ռեալն» ու «Ատլետիկոն»: Նա միևնույն ժամանակ վստահ է, որ եվրոպական ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի գավաթն իրենց գլխավերևում կպահեն Դիեգո Սիմեոնեի սաները:
«Ատլետիկոյի» խաղն ինձ հիշեցնում է այն «Բորուսիայի» ցուցադրած ֆուտբոլը, որը հասավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ,- Օբամեյանգի խոսքերը մեջբերել է «Cadena Cope»-ն:- Նրանց հաղթելը շատ դժվար կլինի: Կարծում եմ՝ եզրափակիչ դուրս կգան իսպանական թիմերը, իսկ Չեմպիոնների լիգայի հաղթող կդառնան Դիեգո Սիմեոնեի սաները»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան