Ֆինլանդիայի նախագահը՝ ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման օգտին
Հայաստանը ցանկանում է առավել խորացնել և ամրապնդել Ֆինլանդիայի հետ բազմաոլորտ փոխգործակցությունը,-ասել է Հելսինկիում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր, Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նինիստյոնի հետ հանդիպման ընթացքում:
ԱԳՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ քննարկվել են մի շարք բնագավառներում համագործակցության ամրապնդման հետ կապված հարցեր, շեշտվել է իրավապայմանագրային դաշտի ընդլայնման անհրաժեշտությունը: Երկուստեք ընդգծվել է տնտեսական ոլորտում համագործակցության զարգացման համար առկա մեծ ներուժը, գործարար կապերի խթանման կարևորությունը:
Էդվարդ Նալբանդյանը Ֆինլանդիայի Նախագահին ներկայացրել է Ադրբեջանի` Արցախի դեմ սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների հետևանքով ղարաբաղյան հակամարտության գոտում ստեղծված իրավիճակը և տեղեկացրել իրադրության կայունացման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերի մասին։
Նախագահ Նինիստյոն, Ֆինլանդիայի անվերապահ աջակցությունը հայտնելով ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ջանքերին, ընդգծել է, որ խնդրի լուծմանը պետք է հասնել միայն բանակցային ճանապարհով։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին