2015-ին Երևանում կազմակերպվել է 446, մարզերում՝ 117 համերգ
Հայաստանի 19 համերգային դահլիճում նախորդ տարվա ընթացքում կազմակերպվել է 563 համերգ, որին ներկա է եղել 182 հազար 886 հազար մարդ: Տվյալները ներկայացրել է ՀՀ Վիճակագրական ծառայությունը:
19 համերգային դահլիճից 13-ը գտնվում է Երևանում, 3-ական՝ Լոռիում և Շիրակում: 563 համերգից 446-ը կազմակերվել է Երևանում, 78-ը՝ Լոռիում, 39-ը՝ Շիրակում: 182 հազար 886 հանդիսականից 122 հազար 459-ը հաճախել է երևանյան համերգներին:
Համերգներից ստացված հասույթը կազմել է 81.4 միլիոն դրամ: Միջին հաշվով մեկ համերգի մուտքի վճարումներից հասույթը կազմել է 144.5 հազար դրամ:
Արտերկրում կազմակերպված 77 համերգ-հյուրախաղերից 40-ը տեղի է ունեցել Եվրոպայում, 14-ը` ԱՊՀ երկրներում, 5-ը` ԱՄՆ-ում, 4-ական` Լիբանանում և Թուրքիայում, 3-ական` Վրաստանում և Լատինական Ամերիկայում, 2-ը` Ճապոնիայում, 1-ական` Արցախում և Արաբական Միացյալ Էմիրություններում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան