Քաղցը հագեցնելու համար կատարած գողությունը Իտալիայում չի համարվի հանցագործություն
Քաղցը հագեցնելու համար սննդամթերքի կողոպուտը չի համարվում հանցագործություն. Նման դիրքորոշում է հայտնել Իտալիայի Բարձրագույն դատարանը: Իտալական բարձրագույն դատական ատյանը այսպիսի որոշում կայացրել է` քննելով ուկրաինացի գործազուրկ Ռոման Օստրյակովի գործը: Այդ մասին տեղեկացնում է RBC-ն` վկայակոչելով BBC-ին:
Ուկրաինացին 2011 թվին դատապարտվել էր վեց ամիս ազատազրկման, ինչպես նաև 100 եվրո տուգանքի` երկու կտոր պանիր և 4 եվրո արժեքով մեկ տուփ նրբերշիկ գողանալու համար:
«Չի կարող պատժի ենթարկվել նա, ով կարիքի մեջ լինելով գողանում է մի կտոր սնունդ, որպեսզի հագեցնի սնվելու կենսական կարիքը», -ասված է դատարանի որոշման մեջ:
Ըստ աղբյուրի, իտալական ԶԼՄ-ները դատարանի որոշումը համարել են «ճիշտ և տեղին»:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին