BBC. Ադրբեջանի կառավարությունը մանրամասնորեն կազմակերպել էր լրագրողների այցը ԼՂ առաջնագիծ
BBC կայքի լրագրողները ևս ներկա են եղել Ադրբեջանի կառավարության կողմից կազմակերպված Լեռնային Ղարաբաղի առաջնագիծ այցին։
Լրագրող Թոմ Բարիջը նշում է, որ սա առաջին անգամ է, որ BBC-ին թույլատրվել է այցելել Ադրբեջանի կողմից առաջնագիծ, որը կազմակերպվել էր կառավարության կողմից՝ ապրիլի սկզբին պատերազմի բռնկումից հետո։ Ապրիլի սկզբներին BBC-ն ներկայացրել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղից։
Լրագրողը գրում է, որ կառավարությունն իրենց և մյուս լրագրողների համար մանրամասնորեն կազմակերպել էր մի քանի գյուղեր և 2 հիվանդանոց այցերը, որպեսզի տեսնեին քանդված ու այրված շինություններն ու հանդիպեին վիրավորներին ու մահացածների հարազատներին։
Ներկայացնելով Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը՝ լրագրողը գրում է, որ 2 տասնամյակ շարունակված զինադադարն արդեն խախտված է։ Հայաստանը պնդում է, որ ուղղակիորեն ներգրավված չէ հակամարտության մեջ, այլ էթնիկ հայերն են պաշտպանում իրենց ինքնորոշման իրավունքը վիճելի Լեռնային Ղարաբաղի շրջանում։ Սակայն, ըստ BBC-ի, Ադրբեջանը նշում է, որ իր տարածքներն օկուպացվել են Հայաստանի կողմից և որ Հայաստանն է պատերազմում։
«Գանբար Մուսթաֆաևն իր եղբոր՝ Ֆամիլի նկարը գրկած, ևս 3 մարդու հետ, ովքեր ևս սգում էին հարազատների կորուստը, սպասում էին, երբ մեր ավտոբուսը ժամանեց։
Չնայած մեր այցը Ադրբեջանի կողմից հակամարտության գոտու շրջաններ կառավարության կողմից լավ կազմակերպված էր, սակայն տեղացի բնակիչների մոտ զգացվում էր Հայաստանի նկատմամբ անկեղծ ու խոր թշնամանքի զգացում։
Այս զայրույթը մասամբ պայմանավորված է ադրբեջանիցների մեծամասնության մոտ առկա այն համոզմամբ, որ Լեռնային Ղարաբաղը բռնազավթվել է Հայաստանի կողմից։
Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայ իշխանությունները պնդում են, որ իրենք պաշտպանում են իրենց ինքնորոշման իրավունքը»,-գրում է BBC-ն։
Ադրբեջանի ԱԳՆ մամլո խոսնակ Հիքմետ Հիջաևը հավատում է, որ միջազգային հանրությունը աջակցում է իր երկրին և մատնացույց անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից ընդունված 4 բանաձևերը։
2 կողմերում խոր արմատներ ունեցող ատելությունը նաև 1988-ից 1994թթ․-ների արյունոտ պատերազմի ժառանգությունն է, որի ընթացքում սպանվեց 20-ից 30 հազար մարդ։ Սակայն երբ զինադադարը հաստատվեց, հակամարտությունը մնաց չլուծված, և Ադրբեջանցի լրագրող Ռաուֆ Միրկադիրովը «զարմացած է», որ զինադադարը պահպանվել է ավելի քան 22 տարի։
Միրկադիրովը, ինչպես գրում է BBC-ն, նշում է, որ կռվի վերսկսումն անխուսափելի էր, քանի որ Ադրբեջանը 2003-2004թ․-ից սկսած մեծացնում էր իր ռազմական բյուջեն։
Ռաուֆ Միրկադիրովն ասում է, որ հակամարտության հետ կապված ռազմատենչ հռետորաբանությունը շատ տարածված է Ադրբեջանում և ընդդիմությունը համաձայն է կառավարության քաղաքականության հետ՝ «ազատագրել օկուպացված տարածքները», և հաջողվելու դեպքում այն կմեծացնի նրանց ժողովրդականությունը։
Լեռնային Ղարաբաղի չճանաչված հանրապետության Հայաստանի կողմից աջակցություն ստացող ուժերը Ադրբեջանին են մեղադրում ապրիլի սկզբին բռնության էսկալացիայի մեջ, սակայն Ադրբեջանն էլ մատնացույց է անում Հայաստանին։
«ԱԳՆ խոսնակը պնդում է, որ Երևանը որդեգրել է կանխիչ ռազմավարություն՝ «նոր տարածքների գրավում», որպեսզի «ապահովի բռնազավթված տարածքների անվտանգությունը»»,-գրում է BBC-ն։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան