Մխիթարյանը ճանաչվել է Բունդեսլիգայի ապրիլ ամսվա լավագույն խաղացող
Հայաստանի ազգայիան հավաքականի կիսապաշտպան, Դորտմունդի «Բորուսիա»-ի խաղացող Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է Գերմանիայի առաջնության ապրիլ ամսվա լավագույն ֆուտբոլիստ: Այս մասին Panorama.am-ը տեղեկացավ Բունդեսլիգայի պաշտոնական կայքից:
Նրա օգտին քվեարկել է հարցմանը մասնակցածների 42 տոկոսը: Նրան 31 տոկոս ցուցանիշով հաջորդում է «Բավարիա»-ի կիսապաշտպան Արթուրո Վիդալը:
Նշվում է, որ հայ կիսապաշտպանն իր մասնակցությունն է ունեցավ 31-րդ տուրի շրջանականերում «Շտուտգարդ»-ի դարպասը խփված երեք գոլերում՝ դառնալով դրանցից մեկի հեղինակ։
28-րդ տուրի շրջանակներում օգնել է իր թիմին տոնելու կամային հաղթանակ Բրեմենի «Վերդեր»-ի նկատմամբ՝ դառնալով երկու գոլային փոխանցման հեղինակ:
Եվ վերջապես վերջին տուրում կրկին դարձավ երկու գոլային փոխանցմաբ հեղինակ, որտեղ «Բորուսիա»-ն 5 - 1 խոշոր հաշվով ջախջախիչ հաղթանակն տոնեց «Վոլսսբուրգ»-ի նկատմամբ:
Այժմ Մխիթարյանն առաջին է Բունդեսլիգայում իր գոլային փոխանցումներ ցուցանիշով (15):
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան