Դատարանը Johnson & Johnson ընկերությանը պարտավորեցրել է 55 միլիոն դոլար վճարել
ԱՄՆ Միսսուրի նահանգի դատարանը Johnson & Johnson ընկերությանը պարտավորեցրել է 55 միլիոն դոլար վճարել Գլորիա Ռիսթեսանդին: Այս մասին գրում է Գազետա.ռու-ն՝ հղում անելով The Guardian-ին:
Դատական հայցով կինը նշել է, որ երկար տարիներ օգտագործելով ընկերության արտադրանքը, այն իր մոտ ձվարանի քաղցկեղ է առաջացրել, ինչի արդյունքում նրա արգանդը հեռացրել են:
Իր հերթին ընկերությունը հայտարարել է, որ դատարանի որոշումն իրենք մտադիր են բողոքարկել:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին