
Քաղաքացիական լրագրության տեսանկյունից Հայաստանը գնահատվում է որպես ազատ երկիր. Ս. Մարտիրոսյան
Մամուլի ազատությունը գնահատող հասարակական կազմակերպությունների հայացքով՝ Հայաստանը ոչ ազատ կամ կիսաազատ մամուլ ունեցող երկիր է: Այսօր լրագրողենրի հետ հանդիպմանն ասաց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:
Նշենք, որ մայիսի 3-ը մամուլի ազատության համաշխարհային օրն է:
Մասնագետը հիշեցրեց, որ ըստ «Ֆրիդոմ հաուսի» Հայաստանը ոչ ազատ լրագրություն ունեցող երկիր է, իսկ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության գնահատմամբ՝ միջին մակարդակում է գտնվում:
«Ըստ բնագավառների նայելով՝ ապա տարբեր ձև են գնահատվում լրատամիջոցների տարբերը դաշտերը: Օրինակ ինտերնետի ազատության տեսանկյունից Հայաստանը համարվում է ազատ, այսինքն՝ ցանցային մամուլի և քաղաքացիական լրագրության տեսանկյունից Հայաստանը գնահատվում է որպես ազատ երկիր»,-ավելացրեց Սամվել Մարտիրոսյանը: