«Արարատ 73»-ի հաղթանակները հավերժացնող հուշարձանը պատրաստ է
«Արարատ-73» թիմի լեգենդար ֆուտբոլիստները հանդիպել են Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ: ՀԱՕԿ-ի նախագահը ֆուտբոլիստների հետ անձամբ քննարկել է «Արարատ-73»-ի փառահեղ հաղթանակները հավերժացնող հուշարձանի կառուցման և տեղադրման մանրամասները: Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանն անձամբ էր ցանկություն հայտնել՝ օգնելու «արարատցիներին» այս նախաձեռնության հարցում:
Ֆուտբոլիստների հետ զրույցում, ինչպես տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը, Գագիկ Ծառուկյանը նշել է, որ նախաձեռնության սկզբից մինչև վերջ լինելու է նրանց կողքին, որ ամեն ինչ պետք է լեգենդար ֆուտբոլիստների սրտով լինի: Զրույցի ընթացքում որոշվել է, որ հուշարձանի բացումը տեղի կունենա ընթացիկ տարվա հոկտեմբերի 10-ին:
Հուշարձանի նախնական տեսքը պատրաստ է, մնում է ավարտին հասցնել հարդարման աշխատանքները և որոշել տեղադրման վայրը, որը ՀԱՕԿ-ի նախագահը թողել է ֆուտբոլիստների հայեցողությանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին