«Լեստերի» հեղինակությունն անշեղորեն աճում է
Մարզական տվյալների վերլուծությամբ ու մարկետինգով զբաղվող «Recupom» ընկերությունը գնահատել է «Լեստերի» սպասվող եկամուտն Անգլիայի չեմպիոն հռչակվելուց հետո: Իր պատմության մեջ առաջին անգամ Անգլիայի չեմպիոնի կոչմանը տիրանալու շնորհիվ ակումբային գանձարանը կարող է համալրվել 150 մլն ֆունտ ստեռլինգով: Այդ գումարը ներառում է Պրեմիեր լիգայում հաղթանակի պարգևավճարները, Չեմպիոնների լիգային մասնակցության գումարները, ինչպես նաև հանդիպումների տոմսերի գների բարձրացման արդյունքում ստացվելիք եկամուտները:
Վերլուծաբանները նշում են նաև «Լեստերի» հեղինակության անշեղ բարձրացումը, մասնավորապես՝ Ասիայում: Ֆեյսբուքում ակումբի էջի բաժանորդների քանակն աճել է 540 տոկոսով, ինչն ամենաբարձր ցուցանիշներից մեկն է աշխարհում գործող մարզական բոլոր թիմերի շարքում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան