Հալեպի հիվանդանոցի վրա հրթիռակոծության հետևանքով 10 մարդ է զոհվել
Հալեպի հիվանդանոցի վրա տեղի ունեցած հրթիռակոծության հետևանքով ավելի քան 10 մարդ է զոհվել: Գրում է «Գազետա.ռու»-ն՝ հղում անելով «Ռիա Նովոստի»-ին:
«Ահաբեկիչները հրթիռներ են արձակել Հալեպի Դաբբիթ հիվանդանոցի վրա: Ավելի քան 10 այցելու է մահացել, տասնյակ քաղաքացիներ են վիրավորվել, կան նաև շատ ծանր վիճակում գտնվողներ»,-հայտնել է աղբյուրը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Ջեբհաթ ան-Նուսրա» զինյալ ահաբեկիչները մեկ ժամում 60 հրթիռ են արձակել Հալեպի վրա, որի հետևանքով զոհվել է 10 մարդ, վիրավորվել 45-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան