Եվրահանձնաժողովը մտադիր է տուգանել այն երկրներին, որոնք հրաժարվում են ընդունել փախստականներին
Եվրահանձնաժողովը դիտարկում է տուգանքների կիրառման հնարավորությունն այն երկրների նկատմամբ, որոնք հրաժարվում են ԵՄ քվոտայով տեղ հատկացնել փախստականներին: Financial Times պարբերականի հաղորդմամբ, տուգանքի չափը կարող է կազմել մոտ 250 հազար դոլար ապաստարան փնտրող մեկ մարդու համար:
«Տուգանքի չափը կարող է փոփոխել: Իմաստն այն է, որ դա նման լինի պաժամիջոցի»,-ասել է պարբերականի աղբյուրը:
Աղբյուրը նշում է, որ եթե Եվրահանձնաժողովն ընդունի նման որոշում, ապա Լեհաստանը ստիպված է լինելու վճարել 1 մլրդ եվրո՝ 4 հազար 500 փախստականի իր երկրի տարածքում ապաստարան տրամադրելուց հրաժարվելու դիմաց:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին