Ոչ ոք չի կարող ասել, թե որքան տարածք է կորցրել հայկական կողմը. ՊՆ խոսնակ
Ոչ ոք չի կարող ասել, թե որքան տարածք է կորցրել հայկական կողմը ապրիլի սկզբին տեղի ունեցած պատերազմի հետևանքով: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը` մեկնաբանելով մի քանի գործիչների հայտարարությունները, թե 7600 հա տարածք է կորցրել հայկական կողմը ռազմական գործողությունների արդյունքում:
«Ինչով են հաշվել, որ նման թիվ են ստացել: Ես կարծում եմ, որ նման հաշվարկ այսօր ոչ մեկ չի կարող անել, որովհետև առնվազն պետք է գնալ տեղում, դիրքային տարածքներից սկսած ոտքով քայլել ու չափել: Այն բոլոր փորձերը, որ մի քանի դիլետանտներ գուգլ-մեփով փորձում են անել, լուրջ չէ», -հավելեց Հովհաննիսյանը:
Հարցին, թե կարո՞ղ է հենց Հովհաննիսյանը տրամադրել լուրջ տեղեություն, խոսնակը արձագանքեց, «Ոչ, որովհետև պատերազմ է գնում»:
Հարակից հրապարակումներ`
- Ամեն ինչ չէ, որ դուք պետք է իմանաք. Արծրուն Հովհաննիսյանը` լրագրողներին
- 14 ԱԹՍ ենք խոցել, նշանակում է գիտենք դրա դեմ պայքարի ձևերը, միջոցները. Արծրուն Հովհաննիսյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին