Հայաստանյան և համաշխարհային պրեմիերաներ՝ մեկ համերգի ընթացքում
Արամ Խաչատրյան համերգասրահում մեկ երեկոյի ընթացքում կայանալու են հայաստանյան և համաշխարհային պրեմիերաներ: Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ մայիսի 6-ին երևանյան բեմում ելույթ է ունենալու կոմպոզիտոր, դաշնակահար Կարեն Հակոբյանը (ԱՄՆ), ներկայացվելու են նրա նաև ստեղծագործությունները: Նվագախմբից Panorama.am-ին հայտնեցին, որ համերգը նվիրված է լինելու հայ-ճապոնական համագործակցությանը:
Համերգին հնչելու է Յասուշի Ակութագավայի «Ձայներ» երգեհոնի և նվագախմբի համար, Կարեն Հակոբյանի Վոկալիզ՝ ձայնի և նվագախմբի համար ստ.9 (հայաստանյան պրեմիերա), Սիմֆոնիկ կոնցերտ դաշնամուրի և նվագախմբի համար ստ.17 (համաշխարհային պրեմիերա) ստեղծագործությունները:
Համերգի երկրորդ բաժնում ներկայացվելու է Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետից հատվածներ, Յուզո Տոյամայի Ռապսոդիա նվագախմբի համար ստեղծագործությունը:
Որպես մենակատարներ հանդես են երգեհոնահար Հովհաննես Մանուկյանը, մեձո սոպրանո Նարինե Անանիկյանը: Համերգը ղեկավարելու է ճապոնացի դիրիժոր Հիսայոշի Ինոյեն:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին