Հակառակորդը կարող է հայտարարել, թե գրավել է Ֆիզուլին, Թալիշը, բայց մենք հո գիտենք ճշմարտությունը. «Առավոտ»
«Առավոտ»-ի խմբագիր Արամ Աբրահամյանը գրել է. «Ի հեճուկս քաղաքական շահագրգռվածություններ ունեցող մարդկանց՝ ինձ թվում է, որ Ադրբեջանին 4-օրյա պատերազմում չի հաջողվել հասնել իր ռազմական նպատակներին: Դա չի հաջողվի նաև հաջորդ հարձակման ժամանակ, որը, կարծում եմ, սարերի հետևում չէ՝ բառիս բուն և փոխաբերական իմաստներով: Իհարկե, հակառակորդը կարող է հայտարարել, որ նա գրավել է Ֆիզուլին, Թալիշը կամ Մատաղիսը, բայց մենք հո գիտենք ճշմարտությունը:
Մի խոսքով՝ որքան էլ դա տհաճ լինի Հայաստանում և Հայաստանից դուրս որոշ մարդկանց համար, Ադրբեջանի ռազմական ծրագրերը ձախողվել են: Ինչի վրա էին դրանք հիմնված: Իհարկե, նախևառաջ, արտաքին գործոնների վրա: Հակառակորդը գիտեր և հիմա էլ գիտի, որ համանախագահ երկրները եթե չեն խրախուսելու, ապա առնվազն մատների արանքով են նայելու հարձակման վրա»:
Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան