Բարգավաճի արգանդը բեղուն է. ԲՀԿ-ական
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Լյովա Խաչատրյանը իրեն իրավասու չի համարում խոսել ղարաբաղյան հիմնախնդրի ու դրա շուրջ բանակցությունների վերաբերյալ:
«Կան թեմաներ, որոնց վերաբերյալ ես ինձ թույլ չեմ տալիս կարծիք հայտնել: Դա մասնագետների խնդիրն է, որովհետև ցանկացած անզգույշ խոսք, բառ կարող է տարընթերցման առիթ դառնալ: Պետք է այդ հարցի շուրջ համախմբված, մի կենտրոնից ուղղորդված կարծիք հայտնեն: Սա այն թեման է, որի մասին սեփական կարծիք չունեմ», -այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Լյովա Խաչատրյանը:
Անդրադառնալով նախկին ԲՀԿ-ականների կողմից կուսակցություններ ստեղծելու մասին հարցին` նկատի ունենալով Վարդան Օսկանյանին, որը հայտնել էր իր նոր կուսակցության անունը և Վահան Բաբայանին, որն էլ տրամադրված է նորը ստեղծելու համար, Խաչատրյանը արձագանքեց կատակով. «Բարգավաճի արգանդը բեղուն է և կարող են առաջանալ նոր կուսակցություններ»:
Դիտարկմանը, թե ԲՀԿ-ականը ողջունում է նախկին ԲՀԿ-ականների կողմից նոր կուսակցություն հիմնելը, Խաչատրյանը պատասխանեց. «Ես անտարբեր եմ»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան