ՌԴ-ն ղարաբաղյան հակամարտության միջոցով ազդում է և Հայաստանի, և Ադրբեջանի վրա. քաղտեխնոլոգ
Եթե լուծվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը, դա նշանակում է, որ Ռուսաստանն այս տարածաշրջանում կորցնում է ազդեցության շատ ուժեղ լծակ,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքական վերլուծաբան, քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը:
Ըստ նրա, Անդրկովկասը ԼՂՀ-ով ուրիշ Անդրկովկաս է, որովհետև Ռուսաստանն այս հակամարտության միջոցով ազդում է և Հայաստանի, և Ադրբեջանի վրա:
«Եթե այս կոնֆլիկտը չլինի, նշանակում է, որ Ռուսաստանը հնարավոր է կորցնի երկուսին է, հնարավոր է երկուսն էլ գնան Արևմուտքը, շատ հնարավոր է, որ Արևմուտքը երկուսին էլ վերցնի»,- նշեց քաղտեխնոլոգը:
Ա.Բադալյանի կարծիքով, հնարավոր է, որ լայնամասշտաբ պատերազմ լինի, սակայն Ռուսաստանը թույլ չի տա, որ Ադբեջանը հասնի լայնածավալ արդյունքների:
Ասուլիսին ներկա վերլուծաբան, քաղաքական տեխնոլոգ Վիգեն Հակոբյանը նշեց, որ հնարավոր է ռազմական գործողությունները վերսկսվեն, սակայն խոսքը լայնամաստաբ պատերազմի մասին չէ: Ըստ նրա, թեև բանակցային գործընթացի միջոցով հարցը չի լուծվում, սակայն հակամարտության կարգավորման նաև ռազմական լուծում չկա:
«Կան աշխարհաքաղաքական կենտրոններ, ովքեր շահագրգիռ չեն, որպեսզի այս տարածաշարջանում ռադիկալ լուծումներ լինեն, քանի որ այս կոնֆլիկտի առկայությունն է թույլ տալիս կառավարել ռեգիոնը»,- նշեց նա:
Վ.Հակոբյանի խոսքով, այժմ արդեն հասունացել է պահը, որ նոր փաստաթուղթ առաջարկվի, քանի որ բանակցությանների սեղանին դրված փաստաթուղթը երկու կողմին էլ ձեռք չի տալիս:
«Լավագույն դեպքում, կարծում եմ, համանախագահները կարող են նոր առաջարկներ մտածեն»,- ասաց նա՝ միաժամանակ հավելելով, որ բանակցությունների, փաստաղթի մասին խոսելն անիմաստ է, քանի դեռ իրավիճակը չի հանգստացել:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան