Բակո Սահակյանը եղել է Հադրութում, տվել հանձնարարականներ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 3-ին այցելել է Հադրութի շրջան և անցկացրել աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են շրջանում սոցիալ-տնտեսական մի շարք ծրագրերի իրականացման ընթացքը: Այդ մասին տեղեկացնում են Արցախի նախագահի լրատվական ծառայությունից:
Տեղեկություններով հանդես են եկել շրջվարչակազմի ստորաբաժանումների ներկայացուցիչներ:
Ըստ աղբյուրի, Բակո Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ:
Նախագահին ուղեկցել են փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտոնատար այլ անձինք:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան