Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ միջադեպի հետքերով ոստիկաններ են պատժվել
Ապրիլի 22-ին Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած՝ լրագրողների հետ կապված միջադեպի առնչությամբ ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով նշանակված ծառայողական քննության արդյունքներով ոստիկանության Պետական պահպանության ծառայության գնդի 3-րդ գումարտակի հրամանատարի տեղակալը, նույն գումարտակի դասակի հրամանատարը և շարքային ոստիկան ենթարկվել են կարգապահական տույժի: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:
Հիշեցնենք` ապրիլի 22-ին «Մենք ենք տերը մեր երկրի» նախաձեռնությունը բողոքի երթով ցանկանում էր բարձրանալ նախագահական նստավայր՝ սահմանային հարցերի շուրջ նամակ հանձնելու համար, սակայն ոստիկանությունը կասեցրել էր նրանց երթը։ Բերման էին ենթարկվել տասնյակից ավելի ցուցարարներ, որոնց թվում կային նաև լրագրողներ:
Հարակից հրապարակումներ`
- Աշոտ Ահարոնյան. Բոլոր հարցերի պատասխանը կտրվի տեսագրությունները ուսումնասիրելուց հետո
- Բերման ենթարկվածների մեջ կա երկու օպերատոր
- Բողոքի ակցիա՝ Ազատության հրապարակում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին