Թուրքիայի խոհրդարանում կրկին ծեծկռտուք է, որի թիրախում Գարո Փայլանն է
Թուրքիայի խորհրդարանի սահմանադրական հանձնաժողովում, որտեղ քննարկվում էր որոշ պատգամավորների անձեռնամխելիության հարցը, կրկին վեճ է բռնկվել ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ - HDP) և իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ -AKP) ներկայացուցիչների միջև:
«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, նիստի ժամանակ ելույթ է ունեցել Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը: Նա խոսել է ապրիլի 28-ի նիստի ժամանակ տեղի ունեցած ծեծկռտուքում ԺԴԿ-ական պատգամավորների դերակատարության մասին: Նախարարի այս դիտարկմանը հակադարձել է ԺԴԿ-ն ներկայացնող պոլսահայ պատգամավոր Գարո Փայլանը՝ ասելով, որ նրանք միջադեպին չեն խառնվել:
Փայլանը այս խոսքերից հետո հայտնվել է ԱԶԿ-ական պատգամավորների հարձակման թիրախում: Վեճի ընթացքում պատգամավորները իրար վրա շշեր են նետել, բռնվել են ձեռնամարտի, ինչի պատճառով հանձնաժողովի նիստը հետաձգվել է:
Աղբյուրը հիշեցնում է, որ ապրիլի 28-ին սահմանադրական հանձնաժողովի նիստի ժամանակ վեճ և ծեծկռտուք էր տեղի ունեցել, որի կիզակետում էր հայտնվել նաև Գարո Փայլանը:
Հարակից հրապարակումներ`
- Գարո Փայլան. Թուրքիայի փոքրամասնությունները դրական վերաբերմունքի են արժանանում, եթե իրենց պահում են «խելոք երեխաների» պես
- Թուրքիայի խորհրդարանում թուրք և քուրդ պատգամավորները ծեծել են միմյանց
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին