Գարո Փալյան. Ինձ վրա հարձակումը պայմանավորված էր իմ հայ լինելով
Թուրքիայի խորհրդարանում ինձ վրա հարձակումը պայմանավորված էր իմ հայ լինելով,-թուրքական լրատվամիջոցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել խորհրդարանի հայազգի պատգամավոր Գարո Փայլանը:
Նրա խոսքով՝ իշխող ԱԶԿ-ական պատգամավորների կողմից իրեն ծեծի ենթարկելը պլանավորված է եղել:
«Թիրախում հենց իմ անձն է եղել: Ինձ ուղղված հարվածները պայմանավորված են նաև հայ լինելուս հանգամանքով, քանի որ իմ հասցեին հնչած արտահայտություններն ի ցույց դրեցին իշխանական պատգամավորների ատելությունը»,-ասել է նա:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան