Եզրափակիչը կվարի Սուրեն Բալիյանը
Մայիսի 4-ին, ժամը 19:00-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում տեղի կունենա Հայաստանի գավաթի 2015-2016 թթ. խաղարկության եզրափակիչ հանդիպումը «Բանանցի» և «Միկայի» միջև: Խաղը կսպասարկի Սուրեն Բալիյանի գլխավորած մրցավարական անձնակազմը: Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
Մրցավարի օգնականներն են Մեսրոպ Ղազարյանը և Վանիկ Սիմոնյանը, մրցավարի լրացուցիչ օգնականներն են Արման Ալաբերքյանը և Էրիկ Գալստյանը, չորրորդ պաշտոնյան է Էրիկ Արևշատյանը: Հանդիպման տեսուչն է Գևորգ Հովհաննիսյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան