Եվրատեսիլյան բեմում փորձի ժամանակ Սերգեյ Լազարևն ընկել է
«Եվրատեսիլ-2016» երգի միջազգային մրցույթում Ռուսաստանը ներկայացնող Սերգեյ Լազարևը եվրատեսիլյան բեմում առաջին փորձի ժամանակ ընկել է: Այս մասին գրում է Ռիա նովոստին: Ռուս երգչի ելույթի բեմադրության մեջ շատ են հատուկ էֆեկտները, մասնավորապես օգտագործվում է մեծ էկրան: Երգի կեսին երգիչը սկսում է բարձրանալ դրա վրա աստիճանի օգնությամբ: Նա ընկել է հենց այդ պահին:
Փորձը մի քանի րոպե դադարեցվել է: Կազմակերպիչները թույլ են տվել Լազարևին ևս երեք անգամ փորձ անել: Ընկնելու հետևանքով երգիչը որևէ վնասվածք չի ստացել:
Նշենք, որ Սերգեյ Լազարևը մրցույթում հանդես է գալիս «You are the only one» երգով:
«Եվրատեսիլ-2016»-ը կկայանա մայիսի 10-ին, 12-ին և 14-ին Ստոկհոլմում: Մրցույթին այս տարի կմասնակցեն 42 պետությունների ներկայացուցիչ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան