Թուրքիան վերացրել է Եվրամիության երկրների հետ վիզային ռեժիմը
Թուրքիայի կառավարության հրատարակչական մարմինը` Resmi Gazete-ն հրապարակել է Թուրքիայի կառավարության որոշումը ԵՄ անդամ երկրների համար վիզային ռեժիմի վերացման վերաբերյալ:
Ինչպես նշվում է հրամանում` այս կարգը ուժի մեջ կմտնի Թուրքիայի քաղաքացիներին Շենգենյան գոտի առանց վիզայի մուտքի թույլտվություն տրամադրելուց անմիջապես հետո: Որոշումն ընդունվել է «Արտասահմանցիների և միջազգային պաշտպանության մասին» օրենքի հիման վրա:
Նշենք, որ Թուրքիայի քաղաքացիներին Շենգենյան գոտում առանց վիզայի մուտքի թույլտվության տրամադրումը ԵՄ-ի և Անկարայի միջև մարտ ամսին կնքված համաձայնագրի դրույթներից մեկն է: Այդ համաձայնագրի վերաբերյալ` բոլոր այն անօրինական միգրանտները, որոնք թուրքական սահմանից Հունաստան կանցնեն, պետք է վերադարձվեն Թուրքիա: Միևնույն համաձայնագրի շրջանակներում` այդ քայլերն իրականացնելու համար Թուրքիան պետք է ստանա 3 մլրդ եվրո:
Եվրահանձնաժողովը մայիսի 4-ին ներկայացնելու է Թուրքիայի քաղաքացիների համար վիզային ռեժիմի ազատականացման հարցում արձանագրված առաջընթացի վերաբերյալ երրորդ զեկույցը, և եթե այն հավանության արժանանա, ապա հնարավոր կլինի երաշխավորել` վերացնել վիզային ռեժիմը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան