«Գրանտ Տաբակո»-ի աշխատակիցներին իրազեկել են, որ արտադրամասերի գործունեությունը, հնարավոր է, մեկ ամսով դադարեցվի. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ «Գրանտ Տաբակո» ընկերությունը օրերս իր աշխատակիցներին իրազեկել, որ առաջիկայում հնարավոր է՝ արտադրամասերի գործունեությունը դադարեցնի և արտադրանք չտա: Այս մասին «Ժողովուրդ»-ին ահազանգել են ընկերության աշխատակիցները, որոնք նախօրեին Համալիրում մասնակցում էին մայիսի 1-ի՝ աշխատավորների օրվա նվիրված միջոցառմանը:
Հնարավոր դադարի մասին հայտարարությունից մի քանի օր անց գործարանի աշխատակիցները պարզել են, որ մեկամսյա «աշխատանքային դադարը» ոչ բոլորին է վերաբերում:
Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը փորձել է «Գրանդ Տոբակո»-ից մեկնաբանություն ստանալ, սակայն, ընկերության հեռախոսավարուհին կարճ պատասխանել է, որ իրենք աշխատում են, և հրաժարվել է այլ հարցերի պատասխանել:
«Վերջին երկու տարիներին «Գրանդ Տոբակոն» հիմնականում շեշտը դրել է արտահանման ծավալներն ավելացնելու վրա: Ուստի բացառված չէ, որ արտերկրում ծխախոտ իրացնելու հետ կապված խնդիրներ ի հայտ եկած լինեն, և դրանով պայմանավորված արտադրանքի ծավալները նվազեցնելու անհրաժեշտություն առաջացած լինի: Հուսանք՝ ժամանակավոր»,-նկատել է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին