Ծանրորդներն սկսել են նախապատրաստվել Օլիմպիական խաղերին
Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականը նախապատրաստվում է Ռիոյի ամառային Օլիմպիական խաղերին գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանի գլխավորությամբ: Այս օրերին թիմն ուսումնամարզական հավաք է անցկացնում Ծաղկաձորում: Այս անգամ հավաքին չեն մասնակցում Սմբատ Մարգարյանը, ով վնասվածք ունի, և Ռոստամ Կարապետյանը: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Ուսումնամարզական հավաքը կեզրափակվի մայիսի 15-ին, իսկ արդեն մայիսի 18-ից թիմը մեկ այլ հավաք կանցկացնի Աբովյան քաղաքում:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին