Վիրավոր ոտքով Հարությունը 7 րոպեում երեք ադրբեջանցի է ոչնչացրել. ՀԺ
Օրերս Սերժ Սարգսյանի հրամանագրով «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանի արժանացած ժամկետային զինծառայող, ավագ հրաձիգ, ականանետի նշանառու 20-ամյա Հարություն Բադալյանը վիրավոր ոտքով 7 րոպեում երեք ադրբեջանցիների է ոչնչացրել:
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նա պատմել է, որ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ժամը 03:00-ի սահմաններում թշնամին սկսել է հյուսիսային հատվածում (Թալիշ) գտնվող առաջնագիծը երկու ժամ ականանետներով ռմբակոծել, որից հետո մոտ 10 հոգով ներխուժել են:
«Ժամը 05:00-ի սահմաններում արդեն մտան դիրք: Ես տեսա, որ կուտակումներ կան դիրքի մոտակայքում, միանգամից զեկուցեցի, դիրքն անցավ շրջանաձև պաշտպանության: Արդեն նրանք մտել էին դիրք, նռնակ նետեցին, ոտքից վիրավորվեցի, ընկա, հետո ուժ գտա իմ մեջ, նորից վեր կացա: Վեր կացա, նկատեցի, որ երկու հոգի մոտենում են կացարանին, միանգամից վազեցի այդ ուղղությամբ, հրաձգային զենքով մեկին խփեցի, մյուսը վախեցավ փախավ, նրան էլ հենց փախչելու ժամանակ խփեցի: Մնացածը փախչում էին որտեղից որ եկել էին: Այդ ժամանակ դիրքի ավագի օգնությամբ նռնակ նետեցի, մեկն էլ ոչնչացվեց, ու մնացածը փախան դիրքերից, ես հետևներից ընկա, բայց արդեն ոտքիս ցավին չդիմացա, ընկա գետնին և սկսեցի պառկած դիրքից կրակել, որպեսզի պառկած չգան իրենց դիակները փորձեն տանեն կամ նորից վնաս տան: Մոտավորապես 10 րոպե հետո ինձ արդեն իջեցրել են հոսպիտալ»,-պատմել է հերոսը:
Բադալյանը, նկարագրելով դիրքեր ներխուժած ադրբեջանցիներին, ասել է, որ նրանք հիմնականում պայմանագրային զինծառայողներ էին. «Չափսերով լավ մեծ էին ու այդ ընթացքում վիրավորվածները գոռում էին, դա մեզ ավելի էր ուժ տալիս»,- ասել է նա:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան