Թող ադրբեջանցիները խնդրեն, որ վերսկսենք բանակցային գործընթացը. ՀՀԿ-ական
Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության անդամ Սուքիաս Ավետիսյանը կարծում է, որ սահմանային լարված իրավիճակում ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ բանակցությունները շարունակելու մասին խոսք լինել չի կարող:
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը պատգամավորը հայտարարեց, որ հիմնախնդրի լուծման շուրջ բանակցային գործընթացները շարունակվել են քսանմեկ տարի, բայց վերջին շրջանում Ադրբեջանի պահվածքը ցույց տվեց, որ այն չի կարող շարունակվել:
«Ցավոք սրտի, Ադրբեջանի պահվածքը դեռ նախորդ տարվա օգոստոսից, թույլ է տալիս ասել, որ չեն ուզում բանակցային գործընթացները շարունակել այն ձևաչափով ինչպես որ կա և փորձում են իրենց սադրանքներով վիժեցնել բանակցային գործընթացը: Այնպես չէ, որ մի կողմը ուզում է վիժեցնել, իսկ մյուս կողմն ամեն ինչ պետք է անի, որ վերականգնի: Ոչ, եթե վիժեցնում են, ուրեմն մենք էլ համապատասխան ադեկվատ պետք է արձագանք տանք: Թող իրենք խնդրեն, որ վերսկսենք բանակցային գործընթացը», -հայտարարեց պատգամավորը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան