Հիդդինկ. «Ռանյերին 5 անգամ «շնորհակալություն» ասաց»
«Չելսիի» գլխավոր մարզիչ Գուուս Հիդդինկը խոստովանել է, որ «Լեստերի» իր գործընկերը շնորհավորել է իրենց «Տոտենհեմի» հետ խաղում գրանցած ոչ-ոքիի (2:2) համար: Երեկ «Չելսին», խաղի ընթացքում պարտվելով 0:2 հաշվով, ի վերջո, կարողացավ ոչ-ոքիի հասնել ու, այսպիսով, «Լեստերին» չեմպիոնի կոչում պարգևեց:
«Խաղից մի քանի րոպե անց ինձ զանգահարեց Ռանյերին: Նա շնորհակալություն հայտնեց այն ամենի համար, ինչ մենք արեցինք, հատկապես՝ երկրորդ խաղակեսում,- խոստովանել է Հիդդինկը:- Ես ուզում եմ շնորհավորել «Լեստերին»: Մրցաշրջանի միջնամասում դեռ կարելի է պատահաբար գլխավորել մրցաշարային աղյուսակը, սակայն «Լեստերն» ապացուցեց, որ դա պատահականություն չէ: Նրանք արժանիորեն հաղթեցին:
Չեմ տեսել՝ արդյոք Ռանյերին արտասվե՞լ է, բայց նրա ձայնը դողում էր: Նա 5 անգամ «շնորհակալություն» ասաց»:
Ինչ վերաբերում է «Չելսիին», այդ թիմը 35-րդ տուրից հետո զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 9-րդ հորիզոնականը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին