Էկոնոմիկայի նախարարությունում քննարկվում է թուրքական ապրանքների մուտքը Հայաստան բարդացնելու հարցը. «Հրապարակ»
«Հրապարակ»-ի տեղեկացմամբ՝ Էկոնոմիկայի նախարարությունում քննարկվում է թուրքական ապրանքների մուտքը Հայաստան բարդացնելու հարցը: Խնդրո առարկան հատկապես սննդամթերքն է, որի ներմուծումը մի քանի խնդիր է առաջացնում, գլխավորը՝ առողջական։
«Մասնագետները բազմիցս ահազանգել են թուրքական մթերքների վտանգի մասին, ապա նաև՝ էժան ապրանքը ոչ մրցունակ է դարձնում տեղական արտադրանքը, օրինակ՝ լոլիկը։ Ըստ այդմ՝ հնարավոր է, որ թուրքական ապրանքների մաքսատուրքերն ավելացվեն, քննարկվում է՝ հասկանալու համար, թե դա ինչ դրական եւ բացասական ազդեցություն կունենա տնտեսության վրա։ Մինչև անգամ առաջարկներ են հնչել արգելել որոշ ապրանքատեսակների մուտքը Հայաստան»,-հավելել է թերթը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան