Մոնտերյո. «Հայ մարզիկները կկարողանան ոսկե մեդալներ նվաճել Օլիմպիական խաղերում»
Հայաստանի Հանրապետությունում Բրազիլիայի արտակարգ և լիազոր դեսպան Էդսոն Մարինյո Դուարտե Մոնտերյոն լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է Օլիմպիական խաղերի նախապատրաստական աշխատանքները, խոսել «Զիկա» վիրուսի և Խաղերի համար ծախսված գումարների մասին: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Նախապատրաստական աշխատանքների մասին
Բրազիլիայի համար մեծ պատիվ է հյուրընկալել Օլիմպիական խաղերը: Ցանկություն ունենք ցուցադրել և ապացուցել, որ Բրազիլիան այնքան կայացած է, որ կարող է հյուրընկալել նմանատիպ մեծագույն մարզական իրադարձություն: Օլիմպիական խաղերի առաջին քայլն արված է. Խաղերի կրակն արդեն Բրազիլիայում է: Օլիմպիական խաղերի միջոցով մենք աշխարհին ցույց կտանք թե ով ենք մենք»:
Անվտանգության մասին
Խաղերի ընթացքում 47000 քաղաքացիական ոստիկաններ կլինեն, բացի այդ, մասնակիցների անվտանգությունը կապահովեն նաև ռազմական ոստիկանները: Կաշխատի մոտ 38000 ռազմական ոստիկան:
«Զիկա» վիրուսի մասին
Այս վիրուսի պատճառով դեռևս դեպք չի պատահել, որ մարզիկները հրաժարվեն մասնակցել Օլիմպիական խաղերին: Այժմ վիրուսը, որպես այդպիսին, վտանգ չի ներկայացնում:
Օլիմպիական խաղերի ծախսերի մասին
Այս Խաղերի վրա ծախսվել է 39,7 միլիարդ ռեալ, որը ԱՄՆ դոլարով կազմում է 12 միլիարդ: Նշված գումարի 57 տոկոսը ներդրվել է անհատ կազմակերպությունների կողմից, իսկ 43 տոկոսը կառավարության ներդրումներն են»:
Հայ մարզիկների մասնակցության մասին
Ես արդեն ինձ համար բացահայտել եմ այն դահլիճները, որտեղ անցկացվելու է Օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարը: Վստահ եմ, որ հայ մարզիկները կկարողանան ոսկե մեդալներ նվաճել Օլիմպիական խաղերում»:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին