Նաիրիտի 460 աշխատակիցների տեղեկացրել են աշխատանքից ազատելու մասին
«Նաիրիտ»-ի 460 աշխատակիցներ մեկ շաբաթ առաջ ծանուցագիր են ստացել, որ հուլիսի 1-ից ազատվում են աշխատանքից: Այս մասին Panorama.am-ին հայտնեց գործարանի արհմիության նախագահ Հրաչ Թադևոսյանը:
«Մեզ համար անսպասելի էր, որովհետև հունվար ամսին բոլորիս հետ մեկ տարով աշխատանքային պայմանագիր են ստորագրել: Աշխատանքից ազատելը հիմնավորված է Աշխատանքային օրենսգրքի 113 հոդվածի 1-ին մասով»,-ասաց Հ. Թադևոսյանը:
Նշենք, որ օրենքի հիշյալ հոդվածը սահմանում է. «Գործատուն իրավունք ունի լուծելու անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը, ինչպես նաև որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը՝ նախքան դրա գործողության ժամկետի լրանալը կազմակերպության լուծարման (անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարման) դեպքում»:
Թադևոսյանի խոսքով, հուլիսի 1-ից բոլորին կազատեն աշխատանքից, հետո մի մասին նորից աշխատանքին կընդունեն: Թե քանիսը կվերադառնան աշխատանքի, Թադևոսյանը տվյալներ չունի:
«Ադմինիստրացիան ամեն ինչ օրինական է անում, անօրինական բան չկա: Գործարանը տեղյակ է պահել զբաղվածության կենտրոններին, որ այս մասնագիտության տեր այսքան մարդ ազատվում է աշխատանքից»,-ասաց նա:
Նա պայքարի իմաստ էլ չի տեսնում, եթե գործարանը չի աշխատելու. «Կարող է մինչև հուլիսի 1-ը իրավիճակ փոխվի: Որքանով ես եմ տեղեկացված՝ մայիս-հունիս ամիսներին կառավարությունը պետք է Նաիրիտի հարցը քննարկի»:
Հիշեցնենք, որ գործարանի աշխատակիցները երկարատև պայքարից հետո ստացան աշխատավարձերը: Հետո ամենշաբաթյա բողոքի ակցիաների մասնակիցները սկսեցին պահանջել «Նաիրիտի վերագործարկում»:
Հարակից հրապարակումներ`
- «Նաիրիտ»-ի աշխատակից. Գործարանն ուզում են մասնատել
- «Նաիրիտ»-ի հետագա անելիքներն ուսումնասիրելու համար աշխատանքային խումբ է ստեղծվել
- «Նաիրիտ» գործարանում գույքագրում է գնում
- «Նաիրիտ»-ը գործարկելու շուրջ բանակցությունները դեռ արդյունք չեն տալիս. Նախարար
- «Նաիրիտի» վերագործարկման հարցում ոչ միայն աշխատակիցներն են շահագրգիռ, այլև ՀՀ կառավարությունը. Երվանդ Զախարյան
- Նաիրիտցիները վերսկսում են ակցիաները՝ մեկ այլ պահանջով
- «Հավատում ենք, որ կառավարությունը կհասկանա՝ «Նաիրիտի» վերագործարկելն ինչ նշանակություն ունի Հայաստանի համար»
- Վերջնական որոշումից հետո «Նաիրիտ»-ի բաժնետոմսերը կանցնեն պետական կառավարման իրավասությանը. Զախարյան (տեսանյութ)
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան