Ուժի կիրառումն անընդունելի է. ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ
Ուժի կիրառումն անընդունելի է: Այսօր այս մասին հայտարարել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Իլկա Կաներվան՝ Հելսինկիում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման ժամանակ:
ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպմանը Կաներվան նաև նշել է՝ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովն ամբողջովին սատարում է միջնորդության միջազգային մանդատ ունեցող Մինսկի խմբի եռանախագահների ջանքերն՝ ուղղված բանակցությունների միջոցով ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ընդլայնմանը։
Էդվարդ Նալբանդյանը ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահին ներկայացրել է Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ագրեսիվ գործողությունների հետևանքները, դրանց հաղթահարման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը։
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը ԵԱՀԿ ԽՎ նախագահի ուշադրությունն է հրավիրել նաև Ադրբեջանի զինված ուժերի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումների վրա։ Նախարարը հավելել է, որ Ադրբեջանը շարունակում է արհամարհել հրադադարը հարգելու մասին միջազգային հանրության կոչերը, ոտնահարել 1994-1995թթ. զինադադարի հաստատման և ամրապնդման մասին եռակողմ անժամկետ համաձայնագրերը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան