Օսկանյանի կուսակցության հիմնադիր համագումարի օրը հայտնի է. «Հրապարակ»
Վարդան Օսկանյանի «Համախմբում» կուսակցության հիմնադիր համագումարի օրն արդեն հայտնի է՝ հունիսի 18-ը։ Այս մասին «Հրապարակ»-ին ասել է նախաձեռնող խմբի ամենաանսպասելի անդամը՝ «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը։ Համագումարի տեղը դեռ հստակ չէ, քննարկում են «Մոսկվա» կինոթատրոնի դահլիճներից մեկի տարբերակը։
Եղիազարյանը հաստատել է թերթի տեղեկությունն այն մասին, որ ինքը միայնակ չէ անդամակցում կուսակցությանը, իր մարտական ընկերներն այստեղ էլ նրան մենակ չեն թողել. «Այո, կան մարտական ընկերներ, որոնք կիսում են իմ քաղաքական հայացքները և մինչև համագումար կհայտարարեն այդ մասին»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան