Հալեպի հարցով Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան ՄԱԿ-ի ԱԽ նիստ են նախաձեռնել
Առաջիկայում սիրիական Հալեպ քաղաքում տիրող վիճակի մասին հնարավոր է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բաց նիստ կայանա: Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ում Ֆրանսիայի ներկայացուցիչ Ֆրանսուա Դելատրը, փոխանցում է «Интерфакс»-ը:
Նա Հալեպը որակել է որպես «հակամարտության տանջող կենտրոն»:
Նշենք, որ արդեն մի քանի օր է` Հալեպի բազմաթիվ շրջաններ, այդ թվում նաև՝ հայաբնակ, ահաբեկչական խմբավորումների կողմից դարձել են հրթիռակոծությունների թիրախ: Կան տասնյակ զոհեր, հարյուրավոր վիրավորներ:
Ըստ աղբյուրի, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը նախաձեռնել են Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան:
Հարակից հրապարակումներ`
- Հալեպի «Դաբիթ» հիվանդանոցի հրթիռակոծությունից 20 մարդ զոհվել է
- Լավրով. Հալեպում հնարավոր է առաջիկա ժամերին հրադադար հաստատվի
- Հալեպում ռմբակոծությունից զոհվածների թիվն աճել է
- Հալեպի հիվանդանոցի վրա հրթիռակոծության հետևանքով 10 մարդ է զոհվել
- Հալեպը ծանր վիճակում է
- Հալեպում հրթիռակոծության հետևանքով հայեր են վիրավորվել
- Մահացել է օրեր առաջ վիրավորում ստացած հալեպահայ Ա. Ավագյանը
- Ռմբակոծության հետևանքով Հալեպում մահացել է վերջին մանկաբույժը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան