Տնտեսագետ. Գյուղատնտեսական քաղաքականություն չունենք
«Պարենային անվտանգության ապահովման» մասին օրենքն ասում է, որ Հայաստանը պետք է դառնա ինքնաբավ երկիր: Սակայն այս ուղղությամբ քայլեր չեն իրականացվում: Նման տեսակետ հայտնեց տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանը, ով «Մեդիա կենտրոն»-ում մասնակցում էր «Ի՞նչ հետևանքներ կունենա Թուրքիայից Հայաստան ապրանքների ներմուծման հնարավոր սահմանափակումը» թեմայով քննարկմանը:
«Օրենքում գրված է մի շատ գեղեցիկ հեքիաթ, որը իրականացնելու համար անհրաժեշտ է գյուղատնտեսական քաղաքականություն, որը բառիս բուն իմաստով չունենք»,-ասաց Ա. Խուրշուդյանը:
Նա կարծում է, որ այսօր գյուղատնտեսության ոլորտը թողնված է ինքնահոսի, ինչի արդյունքում Արմավիրի ու Արարատի մարզերում այն զարգանում է, իսկ մյուսներում՝ չկա:
«Այս իրավիճակում եթե թուրքական ապրանքները արգելենք, ապա բան չի փոխվի: Ոչ թե խնդիրն այն է, որ Թուրքիայից էժան կամ անորակ բանջարեղեն է գալիս, այլ այն, որ այստեղ ընդհանրապես քաղաքականություն չկա, իրագործում չկա: Չենք բերի թուրքականը, կբերենք պարսկականը»,-ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
- Պիպոյան. Նախ պետք է գնահատել թուրքական ապրանքների մրցունակությունը
- Էկոնոմիկայի նախարարությունում քննարկվում է թուրքական ապրանքների մուտքը Հայաստան բարդացնելու հարցը. «Հրապարակ»
- Գագիկ Մակարյան. Եթե լինի քաղաքական կամք, հնարավոր է հրաժարվել թուրքական ապրանքներից
- Թուրքական ապրանքների ներմուծումը Հայաստան, հնարավոր է, արգելվի. ՀԺ
- «Ոչ թուրքականին» պահանջով՝ կառավարության դիմաց ցուցարարները աղբամանը նետեցին թուրքական ապրանքները
- Ողջունելի է ապրանքի վրայի «թուրքական չէ» մերժողական պիտակը. Թաթուլ Մանասերյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան