ՀՀ-ում 2015 թ. ավարտվել է 37 ֆիլմի արտադրություն
Նախորդ տարվա ընթացքում երեք կազմակերպության կողմից Հայաստանում արտադրվել է 37 ֆիլմ, որոնց աշխատանքները սկսվել էին դեռ 2012 թվականից: Ֆիլմերի արտադրության համար ծախսվել է ընդհանուր առմամբ 605 043.2 դրամ, որից 576 274.0 դրամը տրամադրվել է 2015-ին: Տվյալները ներկայացրել է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը:
Նախորդ տարվա ընթացքում ավարտվել են՝ «Կանչ» , «Բարի լույս» , «Աշունը սրտում», «Շեն կենաս», «Մի խելագարի պատմություն» լիամետրաժ, «Զարմանադարան», «Վիշապագորգ», «Անբան Հուռին», «Պոչատ աղվեսը», «Որդը», «Մումիտրոլ» անիմացիոն ֆիլմերը, ինչպես նաև «Գժուկ» մանկական երգիծական կինոհանդեսը, «Լևոն. փակուղի», «Փրկության քարտեզ», «Դովլաթովի 5 անկյունները», «Հայերի ընկերները», «Շախմատիստը», «Երևանյան մանրապատումներ» , «Իմ Երևան», «Ցեղասպանության հավերժ վիշտը», «Յոհաննես Լեփսիուս», «Երկու դիմանկար»՝ «Հայր Լևոն. ամառային դպրոց» և «Հրանտ Նազարյանց. Նոր Արաքս», «Եղեռնի զոհ դարձած հայ մտավորականները» («Հայոց պատմություն» ֆիլմաշարից), «Թամանյան դիվիզիա», «Արա Գյուլեր», «Մեր Ատլանտիդան», «Հետախույզը», «Մեր Արմենակը», «Ապրել և հաղթել», «Կինոտարեգրություն» փաստավավերագրական, 7 կարճամետրաժ դեբյուտային և ուսանողական ֆիլմեր:
Այդ կազմակերպություններում շարունակվում է 12 ֆիլմի արտադրությունը, որոնց ավարտը նախատեսված է 2016-2019թթ.. «Լակոտը», «Երկար վերադարձ» , «Վերջին բնակիչը», «Ինչպես ամերիկյան մի երգ», «Բրավո, վիրտուոզ», «Հիշողության պատմություններ», «Թափանցիկ տանիքներ», «Բանտարկված հոգիներ» լիամետրաժ, «Հայկական գորգ», «Սիրիահայեր» փաստավավերագրական, «Մշո ճառընտիր», «Օլիմպիկոս» անիմացիոն ֆիլմերը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան