ԼՂՀ վարչապետ. Փոխհատուցում՝ թե գումարային, թե գույքային լինելու է, ընտանիքներն ամեն ինչով ապահովվելու են. «Հրապարակ»
Ինչպե՞ս է իրավիճակը ռազմաճակատում, «Հրապարակ»-ը հարցրել է ԼՂ վարչապետ Արա Հարությունյանին: «Այս պահին և նախորդ օրը հարաբերականորեն հանգիստ է»:
Լռություն` փոթորիկից առա՞ջ: «Գուցեև, բայց նաև հնարավորություն` օպերատիվ ձևով առաջին գիծն սպասարկելու, ուղղությունները ճշտելու, խնդիրները հասցեականացնելու համար. այս պահին ակտիվ հանդիպումներ են ընթանում զոհվածների, տեղահանվածների ընտանիքների հետ, կատարվում է ընդհանուր վնասների գնահատում-ճշտում, ինչ-որ մասով՝ նաև արդեն իսկ փոխհատուցում՝ թե գումարային, թե գույքային, թե մնացյալ պարամետրերով. որ ընտանիքն ինչի կարիք ունեցավ` մինչև վերջ ապահովվելու է»:
Հարցին՝ Ղարաբաղո՞ւմ է առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: «Այո, դեռ այստեղ է, սակայն այս երեկո հետ կգա Հայաստան»: Հանդիպե՞լ եք նրա հետ: «Այո, շփվել-զրուցել ենք, բայց ոչ տետատետ»: Ձեր կուսակցությա՞ն, թե՞ վարչապետի մակարդակով: «Ոչ այն, ոչ մյուս՝ ընդհանուր «մակարդակում», առանձին ֆորմատ էր»: Արցախում ինչպե՞ս են վերաբերվում այդ այցին: «Մենք ողջունում ենք իր այդ քայլը»:
Լրահոս
Տեսանյութեր
Պիպոյանը՝ Պապոյանին. Մեզ համար պարենային անվտանգությո՞ւնն ու ազգային անվտանգությո՞ւնն են կարևոր, թե՞ ինքնարժեքը