Ուրիխանյանը չի պատրաստվում ցուցմունքներ տալ «Analitik.am»-ի սեփականատիրոջ դեմ
ԱԺ Պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի գրասենյակը տարածել է հայտարարություն «Analitik.am» կայքի սեփականատեր Ա. Հովհաննիսյանի ձերբակալության և հարուցված քրեական գործի վերաբերյալ:
Հայտարարության մեջ մասնավորապես ասված է.
«Պատգամավոր Ուրիխանյանը համոզված է, որ, առհասարակ, ցանկացած հանցագործ պիտի կրի օրենքով սահմանված պատիժը, իսկ ցանկացած անմեղ մարդ պետք է օգտվի իր իրավունքների պաշտպանությունից: Հայտնում ենք, որ պատգամավոր Ուրիխանյանի կենսագրությունը մաքուր է, և նա այն անձը չէ, ում կարելի է փորձել շորթել, սակայն պատգամավորը, գիտակցելով, որ սանձարձակ անձնավորությունը իգական սեռի է, և հուսալով, որ նա կարող է երբևէ դարձի գալ ու ապրել բարոյական կյանքով, չի պատրաստվում ցուցմունքներ տալ նրա դեմ, առավելևս նրա օգնականի դեմ, որն իր հերթին, վստահ ենք` Անի Հովհաննիսյանի «քաշվածն է»: Թող օրենքը որոշի հետագա ընթացքը»:
Քննչական կոմիտեից ավելի վաղ Panorama.am-ին հայտնել էին, որ «Analitik.am» լրատվական կայքի պատասխանատու Ա. Հովհաննիսյանի և նրա օգնական Վարդիթեր Գ.-ի կողմից գումար շորթելու դեպքով քրեական գործ է հարուցվել՝ Քրեկան օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով՝ «մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կատարված շորթումը»:
Նաև տեղեկացրել են, որ առայժմ ձերբակալվածներին մեղադրանք չի առաջադրվել:
Հարակից հրապարակումներ`
- Մանրամասներ լրատվական կայքի ձերբակալված պատասխանատուի և օգնականի գործից
- Լրատվական կայքի տնօրենը և աշխատակիցը ձերբակալվել են՝ շորթման կասկածանքով
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան